Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Կրեմլն իրեն իրավունք է վերապահում ևս 155-ով կրճատել ամերիկացի դիվանագետների թիվը ՌԴ-ում

Կրեմլն իրեն իրավունք է վերապահում ևս 155-ով կրճատել ամերիկացի դիվանագետների թիվը ՌԴ-ում
05.09.2017 | 21:09

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Կրեմլը իրեն իրավունք է վերապահում ևս 155-ով կրճատել ամերիկացի դիվանագետների թիվը Ռուսաստանում: ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին, Պուտինն ընդգծել է՝ Կրեմլը առայժմ այդ քայլին չի դիմի և կհետևի, թե ինչպես են իրադարձությունները զարգանում:


Հուլիսին, երբ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ, Մոսկվան 455-ով կրճատել էր ամերիկացի դիվանագետների թիվ: Ի պատասխան Վաշինգտոնը անցած շաբաթ պահանջեց Ռուսաստանից փակել իր հյուպատոսարանը Սան Ֆրանցիսկոյում և երկու կցակառույցները Վաշինգտոնում և Նյու Յորքում: «Դա աննախադեպ և անտաշ ձևով ընդունված որոշում էր»,- հայտարարել է Պուտինը, տեղեկացնելով, որ հանձնարարել է ՌԴ ԱԳՆ-ին դատարանում բողոքարկել այն:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ